Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչու են երեխաներն այդքան վախենում մթությունից. 1in.am

Ինչու են երեխաներն այդքան վախենում մթությունից. 1in.am

Մթությունից վախն ամենատարածվածն է, որ հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ՝ հայտնում է direct-press.ru-ն:

 

Մասնագետները նշում են, որ մթությունից վախը ենթագիտակցական մակարդակում է, այսինքն՝ այն կապված է պաշտպանական բնազդի հետ: Եթե ավելի խորը մտածենք, ապա այնտեղ մենք կգտնենք պատասխանը, թե ինչու է մարդն իր անվտանգությունը կապում լույսի հետ ու վտանգ զգում մթությունից:

 

Մոտ կես միլիոն տարի առաջ մարդը սովորեց կրակ ստանալ, ու այդ ժամանակից ի վեր այն «հավատարիմ ընկեր» դարձավ, որը ո՛չ միայն տաքացրեց, այլև գիշատիչներից պաշտպանեց մարդկանց:

 

Կրակը խորհրդանշում էր կեսօրը, արևը, տաքությունը, պաշտպանությունը, իսկ մթությունը սարսափ է հարուցել՝ ստիպելով մարդկանց համախմբվել մի խմբում, խմբեր կազմել ու պաշտպանել կրակը:

 

Մեզանից յուրաքանչյուրի մեջ ենթագիտակցական՝ ԴՆԹ-ի մակարդակում դրված է այն, որ եթե լուսավոր է, ապա անվտանգ է: Այդ պատճառով երեխան, որը վախենում է մթությունից, հաճախ խնդրում է ծնողներին միացրած թողնել լույսը կամ դուռը բացել, որպեսզի իր սենյակը լույսի շող ընկնի:

 

Այդպիսով, երեխան իրեն անվտանգ զգալու հնարավորություն է տալիս ու որոշ ժամանակ անց հանգիստ՝ քնում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. russiansitters.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ